Գազայից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել՝ բանտում իսլամական ջիհադի առաջնորդներից մեկի մահվանից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

1110000

Գազայի հատվածից այսօր վաղ առավոտյան 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հարավ: Հրթիռակոծությունից ժամեր առաջ Իսրայելի բանտում երեք ամիս տևած հացադուլից հետո մահացել էր իսլամական ջիհադի առաջնորդներից Խադեր Ադնանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Հրթիռներն ընկել են Գազայի հետ սահմանին՝ բաց տարածքում: Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը չի ակտիվացվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ