ԱՄՆ-ն կարող է զորք ուղարկել Գազայի հատված՝ պատանդներին ազատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_15

ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, սակայն չի բացառում դրանց ներգրավումը Գազայում պատանդ պահվող ամերիկացի քաղաքացիներին ազատելու համար։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

Ինչպես նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Վաշինգտոնն ակտիվորեն փորձում է պարզել Գազայում պատանդ պահվող ամերիկացիների գտնվելու վայրը, ինչպես նաև նրանց ճշգրիտ թիվը։

«ԱՄՆ նախագահի համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան Ամերիկայի քաղաքացիների վերադարձը և նրանց անվտանգությունը։ Եթե խոսքը մեր համաքաղաքացիների ազատ արձակման մասին է, ապա չեմ բացառի որևէ տարբերակ։ Մենք ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է Քիրբին։

--00—ՅՄ