Իսրայելի բանակը մեկ օրում ՀԱՄԱՍ-ի 250 օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1122882

Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ​​ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:

--00—ՅՄ