Արցախը Գազայի հատվածից ավելի ուժեղ էր, բայց պաղեստինցու առջև հստակ գաղափար ու նպատակ կա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունը անցել է տարբեր փուլերով, սակայն առաջին անգամ է, որ խոշոր հարձակում է իականացվել Իսրայելի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է արևելագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Գոռ Գևորգյանը։

«Գազայի հատվածը հատելով ու մտնելով Իսրայելի տարածք՝ գործողությունները տեղափոխվեցին այդ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Գազայի հատվածը մոտ 380 քկմ է, սակայն այն շատ խիտ բնակեցված է՝ մոտ երկու մլն մարդ է ապրում, այդ իսկ պատճառով Իսրայելը չի կարողացել խնդիրը լուծել», - ասել է նա։

Խոսելով Պաղեստինի դիմադրության և Արցախի հիմնախնդիրների զուգահեռների մասին՝ Գևորգյանը նկատեց, որ Արցախը Գազայի հատվածից մի քանի անգամ առավելություն է ունեցել՝ կար կանոնավոր բանակ, պետական ինստիտուտներ, դե ֆակտո պետություն։ «Պաղեստինցիների մոտ կա հստակ գաղափար ու նպատակ», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ