Ֆրանսիայում դանակահարության հետևանքով ուսուցիչ է սպանվել․ դիտարկում են ահաբեկչության վարկածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,24News 

ահաբ

Ֆրանսիայում ազգությամբ չեչեն մի տղամարդ սպանել է ուսուցչին և ծանր վիրավորել 2 չափահասների։ Դատախազները հետաքննություն են անցկացնում՝ դիտարկելով ահաբեկչության վարկածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Արաս քաղաքում, որն ունի հրեական և մուսուլմանական մեծ համայնքներ։

20 տարեկան չարագործը, որի անունը չի նշվում, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Չեչենական Հանրապետությունից է և Ֆրանսիայի իշխանություններին հայտնի էր որպես «հնարավոր անվտանգության սպառնալիք»։

Վիրավորվել են ևս մեկ ուսուցիչ, որի վիճակը համեմատաբար թեթև է, և դպրոցի անվտանգության աշխատակիցը, որը մի քանի անգամ դանակահարվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Աշակերտների շրջանում տուժածներ չկան։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Նրա 17-ամյա եղբորը ևս բերման են ենթարկել մեկ այլ դպրոցի մերձակայքից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ըստ նրա գրասենյակի հայտարարության, մեկնում է Արաս։

Ֆրանսիայի կրթության նախարարը հայտարարել է, որ դպրոցներում անվտանգությունը պետք է ուժեղացնել «անհապաղ»։

--00--ԼՀ