Ահազանգ՝ Ոսկեպարից․ ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

dd

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարից՝ հայտնելով, որ ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական և վիճարկելի։

«ԵՄ դիտորդական առաքելությունը Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն Իջևանից 200 կմ հեռավորություն է անցնում: Իմ հարցին, թե որն է այսքան երկար ճանապարհի պատճառը, նրանք պատասխանեցին, որ գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում և չեն ցանկանում որևէ ձևով հրահրել Ադրբեջանին, քանի որ այդ տարածքները համարում են ադրբեջանական և դեռևս վիճելի։ 

Ո՞վ է թույլ տվել սակարկման առարկա դարձնել Հայրենիքն ու պետական շահը: Առաքելությունը կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխան տարածքը և առաջնորդվում է ադրբեջանական քարտեզներով։ Բնականաբար, այս գործընթացը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության։ Լինի դա միջազգային կազմակերպություն, լինի դիտորդական առաքելություն, լինի ՀՀ կառավարություն, որևէիցե մեկը չի կարող սակարկել ՀՀ ինքնիշխան տարածքը, մեր հայրենիքը, մեր հողը, մենք բոլորս պետք է դրանում վստահ լինենք, բայց մեզ բոլորիս համախմբվածությունն է պետք այս հարցում»,- նշել է Պետրոսյանը։ 

--00—ՍՊ