Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը Եվրոպայի ԵԱ-ում տոնում է իր երկրորդ հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․

Եվս երկու հաղթանակ Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Իր երկրորդ հաղթանակը տոնեց 57 կգ քաշային «արցախցի Էրիկ Առստամյանը։ Ընդ որում մեր մարզիկը Կոսովոյի ներկայացուցչին հաղթեց ժամանակից շուտ։ Հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածաշարից հետո երկրորդ ռաունդում մրցակիցը արնահոսեց և մրցավարը դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով Առստամյանին։ Նա 1/4 եզրափակիչում է։

Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, որը առավելության հասավ իսպանացի Խոսե Լուիս Սաեզի նկատմամբ։ Առաջին ռաունդում 0։5 հաշվով զիջելուց հետո մեր մարզիկը հավաքվեց և հաջորդ երկու ռաունդներում հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ»։

--00—ՍՊ