ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

օօ.
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շեշտելով՝ Վաշինգտոնի ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և պատրաստ են աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

Դեսպանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ հարցազրույցից մի հատված երեկ է հրապարակվել։

«Ազատություն»․ - Չնայած պետքարտուղար Բլինքենը վերջերս զանգահարեց նախագահ Ալիևին, ընդգծելու, որ իրավիճակի սրացումը արդարացում չունի, մենք շարունակում ենք տեսնել ապատեղեկատվության հոսք Ադրբեջանից, ինչպես նաև հրադադարի խախտումներ, ինչը հաստատվել է նաև մեր լրագրողների կողմից։ Այս շարունակական իրավիճակում, երբ Ադրբեջանը ակնհայտ անտեսում է դիվանագիտական հորդորներն ու միջազգային դատարանների վճիռները, Վաշինգտոնը պատժամիջոցներ կամ հարկադրանքի այլ միջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ։

Քրիստինա Քվին․ - Նախ նշեմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և մեր դիտարկմանբ՝ լինի դա հրադադարի խախտում, շատ ագրեսիվ հռետորաբանություն, թե ապատեղեկատվություն, այդ ամենը վնասում է խաղաղ գործընթացին։ Մեր ուշադրության կենտրոնում այս պահին գործընթացն առաջ մղելն է։ Մենք հյուրընկալում էինք արտաքին գործերի նախարարների մի շարք հանդիպումներ, ԵՄ-ն հյուրընկալեց որոշ հանդիպումներ առաջնորդների միջև, և մենք զգացինք, որ այդ հանդիպումներում որոշակի առաջընթաց կա: Վերջերս առաջընթացն ավելի դանդաղ է, և մենք հուսով ենք, որ այն կարող է իր հունի մեջ մտնել՝ ավելի արագ առաջ շարժվելու համար: Այն կարող է լինել ԱՄՆ-ի միջնորդության ներքո, մենք շատ ուրախ կլինենք դա անել, բայց, եթե երկու կողմերին էլ հարմար կլինի այլ միջնորդների հետ աշխատել, մենք ուրախ կլինենք աջակցել նաև դրան: Մեր ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և մենք պատրաստ ենք աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ