Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ֆ

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից «վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար»։.

«Հայաստանի քայլերը լուրջ վնաս են հասցրել մեր տարածքների բնական միջավայրին՝ հանգեցնելով բնական ռեսուրսների սպառմանը, ինչպես նաեւ գոյություն ունեցող կենսաբազմազանության ոչնչացմանը»,- նշվում է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Բաքվից հայտարարում են, թե դա «նախադեպ կստեղծի որպես կարևոր քայլ բնապահպանական դատավարության առումով»։ 

--00—ՍՊ