Շրջադարձը դեպի Արևմուտք, ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ-ի համար կհանգեցնի գազի գնի թանկացման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

 

Շրջադարձը դեպի Արևմուտք, ինչպես նաև ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալը Երևանի համար կհանգեցնի գազի գնի թանկացման։ «Регион и мы» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց
Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի և Էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը:

«Հայաստանը նախ պետք է համաձայնություն ձեռք բերի այլընտրանքային մատակարարների հետ, հետո նոր գնահատի արդյոք հնարավո՞ր է «Գազպրոմի» հետ հարաբերությունները խզել։ Գազպրոմի հետ հնարավոր է խզել հարաբերություններ ընդունելով քաղաքական որոշում», - նշեց փորձագետը։

Փորձագետը նաև կարծում է, որ Արևմուտքի հետ մերձեցումը, իսկ Ռուսաստանում դա ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ, կարող է խոչընդոտ դառնալ նոր ատոմակայանի կառուցման համար, քանի որ Ռուսաստանի կառավարությունը դժվար թե վարկ տրամադրի նախագծին։ Իսկ եթե Հայաստանում ատոմակայան կառուցի և շահագործի արևմտյան ընկերություն, ապա այդ գումարները, որոնք միլիարդավոր դոլարներ են, պետք է բարձրացնեն էլեկտրաէներգիայի սակագինը, ինչը սպառողները անմիջապես կզգան։

--00—ՍՊ