Մադոյանն ու Մանասյանը հաղթանակով մեկնարկեցին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ff

 

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույնպես հաղթանակով մեկնարկեցին Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

Մադոյանը առավելության հասավ հունգարացի Ռոմեո Բուզայի նկատմամբ, իսկ Մանասյանը ուժեղ գտնվեց սլովակ Դավիդ Միխալեկից։

Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։

 

--00—ՍՊ