Նախօրեին ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Screenshot_4

Նախօրեին ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան խումբը։

Հիշեցնենք, որ երեկ Տավուշում վարչապետ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման շուրջ պայմանավորվածությունների դեմ ցույցի մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները ազատ են արձակվել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից։

--00—ՅՄ