Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Մատենադարան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Այդ մասին տեղեկացնում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։ Հրապարակվել են լուսանկարներ։

1

Նախագահ Սարգսյանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային գործակցության հետ կապված հարցեր։

1

Այցի ավարտին նախագահ Սարգսյանը հանդիպել է Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին:

1