Իրանը հերքում է թուրքական կողմի պնդումները. «Կործանված ուղղաթիռը մենք ենք հայտնաբերել»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

photo_2024-05-22_14-26-12

Իրանցի պաշտոնյաները հերքում են թուրքական մեդիայում տարածվող այն պնդումները, թե իբր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է թուրքական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կողմից:

Ամերիկյան «BBC»-ի հետ զրույցում այդ մասին խոսել է Իրանի Կարմիր մահիկի նախագահ Փիրհոսսեին Քոլիվանը՝ ընդգծելով, որ ուղղաթիռի գտնվելու վայրը հայտնաբերվել է սեփական միջոցներով:

Նշենք, որ մայիսի 19-ին տեղի ունեցած միջադեպից հետո, ինչին զոհ էին գնացել 9 մարդ, այդ թվում Իրանի արտգործնախարարն ու նախագահը, թուրքական ԶԼՄ-ները սկսել էին տարածել տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես էր «Akıncı» ԱԹՍ-ն ջերմատեսիլ սարքի միջոցով հայտնաբերում կործանված ինքնաթիռը: 

--00—ՅՄ