Վերահաստատում ենք հայոց ինքնիշխան պետության մաս լինելու վճռականությունը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

Արցախ

Արցախում գործող մի քանի քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ վերահաստատելով Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը։ Հայտարարությունը՝ ստորև.

«Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս, վերահաստատում ենք միացյալ հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը:

Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը:

«Անկախության Սերունդ» կուսակցություն,

«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ,

«Արցախի Հանրապետական» կուսակցություն,

«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,

«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ,

«Ինքնություն և միասնություն» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ,

«Ռամկավար Ազատական » կուսակցություն,

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն,

Ավանեսյան Գագիկ, Հադրութ,

Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն,

Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր,

Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,

Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս