Իտալիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժածների թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

վթար

Իտալական Սիենա քաղաքի մոտակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 19-ը տուժել են: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով 11։00-ին, վթարի պատճառը դեռ հայտնի չէ, վարկած կա, որ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը։

ANSA գործակալությունը հայտնում է, որ ավտոբուսում եղել է շուրջ 60 զբոսաշրջիկ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: Իտալացի փրկարարները տարհանել են ուղևորներին, որոնց մի մասն արգելափակված է մնացել ավտոբուսում: Մյուս զբոսաշրջիկները կարողացել են ինքնուրույն դուրս գալ։

Իտալիայում Հայաստանի ԱԳՆ հայտնել է, որ Սիենա-Ֆլորենցիայի մոտակայքում  զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ։ ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու համար Իտալիայում Հայաստանի դեսպանատունն ուղիղ կապի մեջ է Սիենայի քաղաքային իշխանության ներկայացուցչների հետ։

Տեսանյութեր

Live

Լրահոս