Եթե կան փաստեր որևէ դատավորի անօրինական վճռի, քաղաքական կապերի, հրապարակե՛լ․ Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել․

«Կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել:

Կոռումպացված, անպատկառ վարքով ու տգետ դատավորները տեղ չունեն դատական համակարգում»,- ասված է Նազարյանի գրառման մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս