Կաննի կինոփառատոնին ներկայացվել է Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնին ներկայացվել է Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը։ «Շառլ․ հատուկ հայացք» ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել ռուսաական տաղավարում, որի կազմակերպիչը՝ փառատոնի շրջանակներում «Ռուսկինո» ընկերությունն է։ Այն մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով «Ռոսկինո»-ի մամուլի ծառայությանը։

Ֆիլմի պրոդյուսերներն են Շառլ Դե Մոն, Միշա Ազնավուրը եւ Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը՝ Մարկ դի Դոմենիկոն է։ Հյուրերին եւ լրագրողներին ցուցադրվել են կադրեր, որոնք շրջագայությունների, համերգների, արտիստների եւ հարազատների հետ շփման ժամանակ նկարել է ինքը՝ Ազնավուրը։

«Ռոսկինո»-ի մամուլի ծառայությունից նշել են, որ «փոքր-ինչ հայտնի է եղել երգչի այդ հետաքրքրության մասին․ Ազնավուրը երբեք չի բաժանվել տեսախցիկից։ Նա նկարել է իրեն, իր հարազատներին, լեգենդար արտիստների հետ զրույցները»։ «Նախկինում Ազնավուրի ընտանեկան արխիվի էքսքլյուզիվ նյութերը երբեք հասանելի չեն եղել հանրության համար», - նշել են նրանք։

Տեսանյութեր

Live

Լրահոս