Իտալիայում վթարի ենթարկված ավտոբուսում ՀՀ 8 քաղաքացի է եղել, 3-ը վնասվածքներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

Իտալիայի Սիենա քաղաքի պրեֆեկտուրայից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։

Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

«Նրանցից 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իտալիայի Մոնտերիջոնի համայնքի մոտակայքում՝ Սիենա և Ֆլորենցիա քաղաքներն իրար միացնող ավտոճանապարհին, զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 25-ը վնասվածքներ է ստացել, հաղորդում է La Repubblica պարբերականը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս