Զարուհի Մեջլումյանը բողոքի ցույց է անում՝ Մհեր Ենոքյանին ազատ արձակելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Կառավարության դիմաց այսօր ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողության ծառայության լրատվական բաժնի նախկին պատասխանատու Զարուհի Մեջլումյանը բողոքի ցույց էր անում մետ մեկ տասնյակ քաղաքացիների հետ։ Նրանք պահանջում էին ներում շնորհել եւ ազատ արձակել Մհեր Ենոքյանին։

Զարուհի Մեջլումյանը նշեց, որ Հայաստանի տարբեր մարզերից Մհեր Ենոքյանի ազատ արձակման պահանջով հավաքվել է 5000 ստորագրահավաք։

Ստորագրությունները ցուցարարները փոխանցվեցին վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս