Սերժ Սարգսյանը մասնակցել է աշխարհահռչակ շախմատիստի 90-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջում լուսանկարաներ է հրապարակել և տեղեկացրել, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին:

Միջոցառմանը մասնակցում են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային հուշամրցաշարի մասնակիցները:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ` հայազգի տաղանդավոր զավակի հոբելյանի կապակցությամբ յուրօրինակ նվեր դառնալով բոլոր շախմատասերների և տասնամյակներ շարունակ նրանով հպարտացող հայ հանրության համար:

Գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունն իրականացրել է «Newmag» ընկերությունը:

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս