Երևանում 25-ամյա երիտասարդ է դանակահարվել․ դանակահարողը՝ 23-ամյա աղջիկը, խոստովանել է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

դանակ

Հունիսի 19-ին՝ ժամը 00։50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: 

Մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: 

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Մաշտոցի ոստիկանները հունիսի 21-ին Դավիթաշենի 1-ին թաղամասից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա և նրան ներկայացրել քննչական բաժին:

Աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք, որ շենքի առաջին հարկում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել ընկերոջը:

Կատարվում է նախաքննություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news