Այս իշխանության հետ կոալիցիան բացառում ենք, մեր անկեղծ մղումները չգնահատվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

«ՀՅԴ-ն հայտարարված քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում է քաղաքական տարբեր ուժերի հետ »,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով՝ Դաշնակցությունը որևէ ուժի հետ բևեռ լինելու կաշկանդվածություն չունի։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ինչ-որ մի պահի կրկին համագործակցության եզրեր գտնվեն օրվա իշխանության հետ՝ Սաղաթելյանը բացառել է՝ ընդգծելով, որ հեղափոխությունից հետո իրենց անկեղծ մղումներն իշխանությունները ժամանակին չգնահատեցին, ավելին՝ դաշտը բաժանեցին սևերի ու սպիտակների։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ լայն ընդդիմադիր բևեռի հետ համագործակցությանը, Սաղաթելյանն ասել է, որ որևէ մեկի հետ նման քննարկում չի եղել, և իրենց պարզ էլ չէ՝ ինչ նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահը։

Շարունակությունը՝ տեսանյութում։