Տղե՛րք, շնորհավորե՛ք ձեր գործընկերներին, շնորհքի հարց է․ Աշոտյանը՝ ԵԽ-ի նոր ղեկավարի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

Armen

Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար. իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2,5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: գրռաոմը՝ ստորև․

«Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար։ Իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։

Մտածում էի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարը կշնորհավորի իր գործընկերոջը՝ հաշվի առնելով խորհրդարանական ձեւաչափով Եվրոպական Միության հետ տարիների գործընկերությունը։

Դե անգամ քաղաքականության մեջ կան բնական երևույթներ, որ տեղի պետք է ունենան ինքստինքյան, by default.

Անցավ երկու օր։ Ստիպված հիշեցնում եմ։ Տղե՛րք, շնորհավորե՛ք ձեր գործընկերներին, շնորհքի և  հարաբերությունների հարց է»: