+42՝ Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում․ հուլիսի 21-23-ը շոգ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

շոգ

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին (ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի: 

«Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,-գրել է Սուրենյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news