Մոսկվայի արտոնված հանրահավաքին մասնակցել է մոտ 50 000 մարդ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

1

«Meduza.io»-ն գրում է, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, «Սպիտակ հաշվիչ» շարժման տվյալների համաձայն, մասնակցել է 49,9 հազար մարդ: Հանրահավաքն ավարտվել է առանց խոշոր պատահարների։

Ավելի վաղ, հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին, հայտնել էինք, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, հերթական հանրահավաքն է մեկնարկել, որի պահանջը ազատ ընտրություններն են: Հանրահավաքի կարգախոսն է «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը»:

Հանրահավաքն այս անգամ արտոնված է, թույլատրվել է մինչև 100 հազար մարդու մասնակցություն: