ՌԴ-ն հետաքրքրված է ԵՄ-ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

ՌԴ-ն հետաքրքրված է ԵՄ-ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմամբ եւ հույս ունի, որ ԵՄ նոր ղեկավարությունն այս առումով կունենա կառուցողական մոտեցում։

Այս մասին հայտարարել է ՌԴ Վլադիմիր Պուտինը։ РИА Новости-ի փոխանցման համաձայն, նա նաեւ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել փոխշահավետ գործընկերային հարաբերությունները։ Պուտինը նաեւ կարեւորել է Եվրախորհրդում աշխատանքը, որի խորհրդարանական վեհաժողովում վերականգնվել են Ռուսաստանի իրավունքները։