Իսպանական «El Mundo»-ն բացահայտել է Պուտինի՝ «հավերժ երիտասարդ» մնալու գաղտնիքը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «հավերժ երիտասարդ» մնալու գաղտնիքը բացահայտվել է, այն է՝ երկար քունը, ճիշտ սնունդը, սպորտով զբաղվելն ու ալկոհոլից հրաժարվելը: Այդ մասին գրում է իսպանական «El Mundo» պարբերականը։ 

Ըստ լրատվամիջոցի՝ 66-ամյա Պուտինը հիմա շատ ավելի լավ տեսք ունի, քան 10 տարի առաջ ուներ: Գաղտնիքներից մեկը նաև այն է, որ ՌԴ-ի ամենասպորտային նախագահը հոկեյի սիրահար է, զբաղվել է ձյուդոյով, սիրում է լողալ, քայլել և ալկոհոլ չի օգտագործում:

Աղբյուրը նաև նշվում է, որ Պուտինի արտաքին տեսքի հարցում մեծ դեր ունի նրա ոճն ու ճաշակը հագուստի հարցում: