Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Մոսկվայի Չայկովսկու անվան  կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին:

Համերգը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան կոնսերվատորիան:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը (սոպրանո), միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարիա Օստրուխովան (մեցցո-սոպրանո) և Աննա Արզամանովան (դաշնամուր), Սուրբ Էջմիածնի երգչախումբը (դիրիժոր` Հասմիկ Պողոսյան), Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային նվագախումբը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news