«Թե բա՝ Քոչարյանի քավորն ա, չէ մի չէ, Քեննեդու քավորը»․ Գևորգ Թամամյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

գևորգ

Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի աղջկա քավորն է։

«Որոշ «պայծառ» ուղեղների համար, թե բա՝ Քոչարյանի քավորն ա, չէ մի չէ, Քեննեդու քավորը։ Ուր էիք դուք մարտի 1-ին, երբ ես կրակոցների տակ էի»,-գրել է Գևորգ Թամամյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը գրառում էր արել։

«Տեղեկություն ստացա, որ Արմեն Մուրադյանը, ում ուղղորդմամբ գործում է Գևորգ Թամամյանը, Ռոբերտ Քոչարյանի աղջկա քավորն է: Շրջանը փակվեց: Կա հստակ ծրագիր՝ դուխ տալ, քաջալերել Սահմանադրական դատարանի անդամներին՝ վաղը, ավելի ճիշտ, արդեն այսօր, հրապարակելու Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան ազատ արձակելու մասին որոշում»,-գրել էր Հովսեփ Խուրշուդյանը: