ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Վարդան Թ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի A 948 CC 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: