Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Այդ մասին տեղեկանում ենք «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի ֆեյսբուքյանի էջից։ 

««Recycleit» ծրագրի այս բաղադրիչը հնարավոր դարձավ «Global Credit» UCO CJSC-ի հովանավորության և Երևանի քաղաքապետարանի թույլտվության շնորհիվ:
Երևանի սիրելի բնակիչներ և հյուրեր, հայցում ենք բոլորիդ աջակցությունը՝ զարգացնելու մեր երկրում թափոնների տեսակավորման մշակույթը։

Օգտագործեք այս ամանները միայն պլաստիկ թափոնների համար: Եթե ականատես լինեք, որ ամաններն օգտագործվում են այլ նպատակով, տեղյակ պահեք մեր թիմին»,- նշված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Շուտով կտեղադրվի ևս 9 նման աման:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news