ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
«Ոստիկանությունը կիրականացնի անհրաժեշտ աշխատանքներ թե նախկին, թե ներկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու եւ բացահայտելու համար»,-սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահական նստավայրում պաշտոնական պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյան` անդրադառնալով վարչապետի հետ այսօր ավելի վաղ ունեցած քննարկմանը:
«Նոր շունչ է տրվելու կոռուպցիայի դեմ պայքարին, մոտ ապագայում այդ շունչը զգացնել կտա: Որեւէ դեպքում կոմպրոմիսի չեմ գնա»,- ասաց նա` վստահեցնելով, որ փորձելու է հասնել ավելի լավ արդյունքների, քան իր նախորդները:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ընթացող բողոքի ակցիաները ոստիկանության կողմից ճնշելու վերաբերյալ հարցին Արման Սարգսյանը հստակ պատասխան չտվեց` ասելով, որ ընդհանուր լուծումներ կտրվեն: