Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը «բացել դարպասները»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը պատասխանել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային արձագանքներին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«Մեր խնդիրը այնպիսի ահաբեկչական կառույցների հետ է, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» և «Դեմոկրատական միություն կուսակցությունը», որոնք փորձում են զավթել Սիրիան: Մեր քուրդ եղբայրների հետ մենք խնդիր չունենք»,-ասել է նա:

Էրդողանը այնուհետև անդրադառնալով ԵՄ-ի` ռազմագործողությունը դատապարտող հայտարարությանը, հայտնել է.

«Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» և «Դեմոկրատական միություն կուսակցությունը» Թուրքիան ահաբեկչական է որակում և համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական թևը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news