ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով էկոնոմ դասով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում նշել է Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը՝ պարզաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել կառավարական ինքնաթիռով, հարկատուների հաշվին:
Աննա Հակոբյանը Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։