Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի անվնատգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Ոչնչացնեն նախկին բոլոր արժեքները։ Լավ, հո Քոչարյանով չի՞ ավարտվում», - ասաց նա։

Վիտալի Բալասանյանը նշեց, երբ ինքը մայիսի իննին Երևանում էր, իրեն էլ «պետք է փռեին ասֆալտին»։

«Նիկոլը պատասխանատվությունից փախել է շատ շուտվանից, երբևիցե այդ մարդն իր վրա պատասխանատվություն չի վերցրել», - ասաց նա։