Հրայր Թովմասյանը թող հիշի Սերժ Սարգսյանին, անհնարին ոչինչ չկա․ Արմեն Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Մենք ճիշտ էինք։ Սահմանադրական դատարանն իրականացնում է ոչ թե իրավական ֆունկցիաներ, այլ քիչ-քիչ վերածվում է քաղաքականան մարմնի։ Հրայր Թովմասյանը չի կարողանում կտրվել ՀՀԿ-ից և սպասարկում է այդ կուսակցությանը հարող ուժերի շահերը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ-ն պետք է վերակազմավորվի։ 
«Հրայր Թովմասյանն իր դիրքերն ավելի թուլացրեց, որովհետև փաստացի ստացվում է, որ նա կառչած է մնում այդ աթոռից։ Նա ապացուցում է, որ չի իրականացնում ՍԴ-ի իր լիազորությունները, այլ քաղաքական ապաստան է ստացել՝ գտնվելով ՍԴ նախագահի աթոռին։ Թովմասյանը պետք է հիշի Սերժ Սարգսյանին և սկսի սթափ մտածել։ Անհնարին ոչինչ չկա։ Սա միայն մեկ գործիք էր, որը կիրառվեց, բայց կան այլ գործիքներ, որն իրավաբանները կմշակեն։ Ես իր փոխարեն այդքան վստահ չէի լինի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։