Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում. պատգամավորը՝ ՍԴ դատավորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Վահե

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին  Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին։ Գրառումը՝ ստորև․

«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ:

Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան» ...

Հասկանո՞ւմ եք՝ չիմացության կամ ձեռառնոցու ի՞նչ աստիճան է սա:

Բա որ չունի, էդ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էդ մարմնի դատավոր...

Լավ, ժողովո՛ւրդ ջան, կարելի՞ ա էս աստիճան ծաղրը հանդուրժել։

Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք...

Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում...

Անձնական կարծի - Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»։