ՔԿ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ոստիկանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։

Հավաստիացնում եմ, որ պետության եւ քաղաքացիների շահերի պաշտպանության գործին նվիրված ծառայողների կյանքի եւ առողջության դեմ ոտնձգած որեւէ անձ անպատիժ չի մնալու»: