Մինսկում տեղի է ունեցել «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

girq

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 18-ին տեղի է ունցել  «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում» գիտական հրատարակության շնորհանդեսը։

Գրքում ներկայացված են Բելառուսի տարածքում զոհված, անհայտ կորած և հուղարկավորված 3429 հայ մարտիկի կենսագրական տեղեկագրերը։  Բրեստի ամրոցի պաշտպան հայերի ցուցակում ներկայացվել է 101 անուն։

Հրատարակությունում ներառված են նաև Բելառուսում ռազմական սխրանքների համար պարգևատրված ավելի քան երկու հազար հայի պատվոգրերից հատվածներ, կենսագրական ակնարկներ։

գիրք