ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն և տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա գնահատելով որպես «ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ»։
Այդ մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյբուքյան էջից։