ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը։ Հոբելյանի կապակցությամբ հրատարակվել են գրողի կյանքին ու գործունեությանը վերաբերող մի շարք գրքեր, օտար լեզուներով են թարգմանվել նրա հեքիաթները, քառյակները:
«Հովհաննես Թումանյանն ամենասիրված ու ընթերցված գրողներից է: Թումանյանի երազանքն էր` Հայաստանն ունենա ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում անգամ ամենակրիտիկական տարիներին: Խորհրդանշական է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան իր կարևոր ավանդը պետք է բերեր մեր երկրի զարգացմանը»,-նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի մասնակիցները ընթերցելու են 71 զեկույց: Նշվեց, որ որ Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում:
Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը: