Ալ Բաղդադիին մատնողը եղել է ակաբեկչի մերձավոր շրջապատից․ նա $25 մլն․ պարգևավճար է ստանալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ԱԼ
The Washington Post-ը գրում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի չեզոքացման գործողությունը հաջողությամբ է պսակվել տեղեկատու անձի միջոցով, որը գտնվում էր Բաղդադիի մերձավոր շրջապատում: Գործողությանն օգնած անձը զբաղվում էր Սիրիայում ալ Բաղդադիի տեղաշարժի համակարգմամբ, ինչպես նաև նրա համար օթևան գտնելով: Տեղեկատուն ԱՄՆ զինվորականներին է փոխանցել ԻՊ-ի առաջնորդի գտնվելու վայրը և նրա օթևանի սենյակների մանրամասն դասավորությունը:

Ըստ աղյուրի՝ Բաղդադիի չեզոքացումից հետո տեղեկատու անձին ընտանիքի հետ դուրս են հանել երկրից: Այդ ամենից բացի՝ նա պարգևատրվել է 25 միլիոն դոլարով: Տեղեկությունների համաձայն՝ «մատնիչի» նպատակը եղել է ոչ միայն նյութական օգուտը, այլև մերձավոր ազգականի սպանության համար վրեժ լուծելը: