ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
«Սերժ Սարգսյանը պետք է վախենար, երբ մասսայաբար կեղծվում էին ընտրությունները, որ բոլոր տեսակի չարիքների հիմքն էր։ Հիմա թող հանգիստ մնա։ Վստահեցնում եմ Սարգսյանին, որ իշխանությունն ամենայն լրջությամբ տիրապետում է իրավիճակին»,-մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ նախօրեի հարցազրույցը՝ 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ըստ պատգամավորի՝ Սերժ Սարգսյանն ուզում է հիշեցնել իր մասին՝ հույս ունենալով, որ քաղաքական հարմար իրավիճակ ստեղծվելու դեպքում վերադառնալու շանսեր կունենա։
Հովիկ Աղազարյանը խոսել է նաև ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի, իշխանության կատարած և չկատարած խոստումների, քննադատությունների մասին։
Շարունակությունը՝ տեսանյութում։