Մբապեն չի թաքցրել, որ երազում է խաղալ «Ռեալում»․ Զիդան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Zidan

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները:

«Իր ապագայի վերաբերյալ որոշում կարող է ընդունել միայն Մբապեն: Այժմ նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և մենք պետք է սպասենք, տեսնենք՝ արդյոք ապագայում որևէ բան կփոխվի: Մբապեն երբեք չի թաքցրել, որ երազում է խաղալ «Ռեալում»: Նա այդ մասին բազմիցս հայտարարել է»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:

Հաղորդվել էր, որ Արքայական ակումբը պատրաստ է 300 մլն եվրո վճարել 20-ամյա Մբապեի տրանսֆերի համար։