Unibank

Unibank Mobile

Օրենքով ձերբակալում ենք՝ լաց ու կոծները դնում են, չենք ձերբակալում, ասում են՝ ինչո՞ւ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

«Հետախուզությունն իր արդյունքը կտա, և մարդիկ «պադվալներից» կհայտնվեն բանտերում»,- 24News-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ խոսելով վարչապետի՝ Միլանի հայկական եկեղեցում հանդիպմանը Վատիկանում թաքնված անձանց Հայաստանի դատարանի առջև կանգնեցնելու մասին։

«Օրենքով  ձերբակալում ենք՝ լաց ու կոծները դնում են, չենք ձերբակալում, ասում են՝ ինչո՞ւ»-շեշտել է պատգամավորն՝ անդրադառնալով նախկին իշխանության՝ իրավապահ մարմիններին առնչվող քննադատությանը։

Ինչ վերաբերում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ունեցած ելույթին, որում վերջինս ասել էր, թե հեռացել է իշխանությունից, որպեսզի ժողովուրդն էլ ավելի լավ երկիր կառուցի, Պապոյանը նշել է, որ ուրախ է, քանի որ Սերժ Սարգսյանը գիտակցում է. ներկայիս իշխանությունն առանց իր ղեկավարման ավելի լավ երկիր է կառուցում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Live

Լրահոս