ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Բրատիսլավայում կայացած հանդիպումը շոշափելի առաընթաց չգրանցեց, որովհետև դրա ակնկալիքներն էլ չկային»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը, հավելելով որ այդ բանակցություններից առաջ ստեղծված ֆոնը Ադրբեջանի շնորհիվ ևս բավական բացասական էր:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ անդրադարձել է Ադրբեջանական այսպես կոչված հռչակագրին, որով Բաքուն փորձում էր ազդել հայկական հանրային կարծիքի վրա, ինչպես նաև ճնշման փորձ անել բանակացություններից առաջ, և տպավորություն ստեղծել, թե իբրև բանակցություններն ընթանում են համաձայն ադրբեջանական օրակարգի:
Բանախոսները խոսել են նաև Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներից, այդ երկրում հնարավոր իշխանափոխությունից, այստեղ Հայաստանի համար ցանկալի սցենարների և Արցախյան հարցի կարգավորման շուրջ մի քանի ուշագրավ կետերից ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: