Ցանկանում են վարկաբեկել մեզ․ և՛ վարչապետը, և՛ ես, չենք ասել՝ «ադրբեջանական համայնք» կա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Իմ խոսքին որևէ այլ մեկնաբանություն տալ կամ փորձել դավադրություն տեսնել անհնար է։ Ե՛վ վարչապետը, և՛ ես, և՛ արտաքին գերատեսչությունը երբեք չենք ասել, որ  ԼՂ «ադրբեջանական համայնք» գոյություն ունի։ Դրա համար մենք օգտագործում ենք այդպես կոչված կամ ինքն իրեն հռչակած ադրբեջանական համայնք եզրույթը» ,- պարզաբանելով ավելի վաղ իր կողմից արված հայտարարությունը՝ այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլ»-ի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ 
Նրա խոսքով՝ ցանկություն կա վարկաբեկել նոր իշխանություններին։

«Եթե Ադրբեջանը փորձի հարցը բարձրացնել, որպեսզի նրանք (ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայնք. խմբ․) բանակցային սեղանին նստեն, ապա մենք և Միսնկի խումբը կասենք՝ այդ մարդկանց, պարո՛ն Ալիև, դու ես ներկայացնում։ Իրենք քեզ ձայն են տվել։ Դու այդ մարդկանցից ներկայացուցչական մանդատ ունես։ Սրա մասին է խոսքը,- ասել է Իգիթյանը,- մենք սրանով վաղվա բանակցությունների ժամանակ արգելակում ենք, որ Ադրբեջանը փորձի բանակցային սեղանի շուրջ բերել, այդպես կոչված, ադրբեջանական համայնքին»,- եզրափակել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս