Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Աննա

«Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»,-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանի օդանավակայանում  թռիչքի ժամանակ կործանվել է ուկրաինական ինքնաթիռ 180 ուղևորներով։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։ Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի «Իմամ Խոմեյննի» օդանավակայանից ուղևորվում էր Կիև։