Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը հնարավոր է մասնակից է Լապշինի սպանության փորձին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News       

Լապշին

 

 Նրանք, ովքեր վարում են Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի՝ պարոն Ալի Նագիևի անձնական էջը, հաստատ խելքները թռցրել են։  Իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Որպես կարիերային աճի նշան՝ նրան վերագրել են Ռիգայում բլոգեր Լապշինի սպանության փորձ։ Իբր, ծնվել է Նախիջեւանի Բաբեկի շրջանում սովորական մի մարդ։ Բայց նա շատ է սովորել, աշխատել, ծառայել հայրենիքին։ Եվ 62 տարեկանում հասել է այն աստիճանի, որ հրամայել է սպանել բլոգեր Լապշինին։ Հիանալի օրինակ է ադրբեջանցի երիտասարդության համար, որն առանց այդ էլ մեծացել է Ռամիլ Սաֆարովի «հերոսության» օրինակով, որը կացնահարել էր քնած հայ զինվորին հյուրանոցում։ Ահավոր է, անկեղծ ասած»,- գրել է Լապշինը։